211652_close_icon
views-count1433 դիտում article-date 16:55 11-06-2014

6 նախարար չէր ներկայացել Ազգային ժողով

Այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում կառավարության և ԱԺ պատգամավորների միջև հերթական հարցուպատասխանի օրը: Ինչպես Ազգային ժողովից հայտնում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, նախարարներից 6-ը չէին ներկայացել ԱԺ: Նրանց թվում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր խոսքում ասաց, որ նրանք հարգելի պատճառներով են բացակայում նիստից և նշելով, որ կառավարության անդամներին հարցերով դիմելու համար գրանցվել է 22 պատգամավոր:

Նմանատիպ նյութեր