ԱԳ նախարար Արա Այվազյանը կգնա Ազգային ժողով
Հունվարի 14-ին՝ ժ.15:00-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում աշխատանքային հանդիպում է նշանակված ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Հանդիպմանը քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են գերիների վերադարձին և ընթացիկ արտաքին քաղաքական կարևորության այլ հիմնահարցերին: