211652_close_icon
views-count2432 դիտում article-date 21:15 10-06-2014

Խնդրում է, որ մահամերձ դատապարտյալ եղբոր խնամելու իրավունքը տան իրեն

Այսօր՝ մայիսի 10-ին SHAMSHYAN.com-ին է դիմել Երևանի Դավիթաշեն 1-ին փողոց 25 տան բնակիչ Սիմոնյան Հրաչյան, ով հայտնեց, որ իր եղբայրը՝ 44-ամյա Սամվել Միհրանի Սիմոնյանը, ով ազատազրկման է դատապարտված և պատիժը կրում է «Հրազդան» ՔԿՀ-ում, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևան՝ դատապարտվածների համար նախատեսված հիվանդանոց (ЦБ), որտեղ նրան ախտորոշել են քաղցկեղ և իր հետ զրույցում բժիշկները հայտնել են, որ եղբայրը ապրում է կյանքի վերջին օրերը: Հ.Սիմոնյանը հայտնեց, որ թեև ըստ բժիշկների եղբորն այլևս օգնել չի կարող, սակայն ցանկանում է, որ նա այդ օրերը անցկացնի իր մոտ հարազատների հետ միասին և նրանց խնամքի ներքո, ուստի դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի իր խնդրանքին ընդառաջ եղբորը վաղաժամ ազատեն և թույլ տան իրեն Սամվելին տանել քաղաքացիական հիվանդանոց: Սակայն ոչ մի արձագանք չի ստացել և հույս հայտնեց, որ մեր հրապարակումը տեղ կհասնի և այդ հարցում իրեն կաջակցեն համապատասխան մարմինները: Նա խնդրանք ուղղեց ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդի և օգնի մահացող եղբոր վերջին օրերի խնամելու իրավունքը տա իրեն:

Նմանատիպ նյութեր