Դատապարտյալ եղբոր հասցեին վատ արտահայտվելու համար Արմանը դանակահարել է Սարգսին
Արման Բոբիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արթիկ քաղաքի կենտրոնական մարզադաշտի հետնամասում, <<Արթիկ>> ՔԿՀ-ում պատիժը կրող եղբոր` Աղասի Բոբիկյանի հասցեին անվայել արտահայտություններ թույլ տալու հարցով վիճաբանել է Արթիկ քաղաքի բնակիչ Սարգիս Ումրոյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով` դանակով, հարվածել է Ս. Ումրոյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին և որովայնին, նրա առողջությանը` կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի շրջանում չթափանցող վերքի և որովայնի շրջանում` ձախից որովայնի առաջնային պատի, լյարդի և փոքր ճարպոնի վնասումով ծակած-կտրած թափանցող վերքի ձևով պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մաիսն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: