211652_close_icon
views-count1863 դիտում article-date 19:08 10-06-2014

Ջուրը կորչում է Փարաքարում. պարզաբանում է «Երևան Ջուր»-ը

Կիրակի՝ հունիսի 8-ին, Փարաքարի գյուղապետարանի կողմից ստացվել է ահազանգ այն մասին, որ վերջինիս կողմից սպասարկվող օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/ ջուր չի լցվում: Դրա պատճառով էլ ընդհատվել է գյուղի՝ տվյալ ՕԿՋ-ից սնուցվող փողոցների ջրամատակարարումը: Ինչպես SHAMSHYAN.com-ին հայտնում են «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, ահազանգի հետքերով ՙԱրևմուտք՚ շահագործման տնօրինության ՙՇահումյան՚ տեղամասի և ընկերության Տեխնիկական տնօրինության մասնագետների կողմից հոսակորուստներ հայտնաբերող սարքերի օգնությամբ անմիջապես ձեռնարկվել են միջոցներ՝ առաջացած խնդրի պատճառը պարզելու նպատակով: Ստուգվում է ողջ տարածքը՝ փողոց առ փողոց, թաղամաս առ թաղամաս: Ինչպես տեղեկացրեց տեղամասի գլխավոր ճարտարագետ Արսեն Սիմոնյանը, ստուգումը ցույց է տվել, որ այն ջրագծով, որով ՙԱրզական – Երևան՚ մայրուղային ջրատարից ջուր են ստանում Փարաքար և Թաիրով գյուղերը, ջուրը շարունակում է մատակարարվել բավարար քանակությամբ՝ մոտ 50 լ/վ ծավալով: Նշված գյուղերի ներքին ցանցերի հետ ջրագծի միացման վայրում նախկինի պես արձանագրվել է 9 մթն. ճնշում: Սակայն արդեն Փարաքարի բաշխիչ ցանցում, ճնշման կտրուկ անկման պատճառով ջուրը չի կարողանում լցվել մոտ 60 մետր բարձրության վրա գտնվող ՕԿՋ: Արդյունքում, դադարել է գյուղի ջրամբարի ՙտակ գտնվող՚ փողոցների ջրամատակարարումը: Գյուղի մյուս հատվածներում, ինչպես նաև Թաիրովում պահպանվում է ջրամատակարարման գործող ժամանակացույցը: Փարաքարի մի շարք հատվածներում արդեն իսկ հայտնաբերվել են վթարված խողովակներ, որոնցից ջուրն արտահոսում է բարձր ճնշմամբ: Տարվում են աշխատանքներ դրանք խցափակելու նպատակով: Սակայն ըստ մասնագետների՝ խմելու ջրի անբավարարության հիմնական պատճառը ամենայն հավանականությամբ այն մեծ ծավալներով ոռոգման նպատակով օգտագործելն է. ոռոգման ջրանցքներում ջուր չկա, մինչդեռ շուրջբոլորը կանաչ է, ծառ ու ծաղիկ: ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը հորդորում է տեղաբնակներին ձեռնպահ մնալ այդ լայն տարածում գտած սովորույթից, որից տուժում են իրենց իսկ հարևանները, հարազատ-բարեկամները: Աշխատանքները Փարաքարում շարունակվում են: Ինչպես ավելի վաղ ն[url=https://shamshyan.com/hy/article/16999/]շված գյուղից հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Փարաքարի մոտ 15 փողոցների բնակիչներ ոտքով շարժվել էին դեպի Երևան-Էջմիածին գլխավոր ավտոճանապարհը, որպեսզի փակեն այն: Գյուղացիների նման քայլի պատճառն այն էր, որ նրանք տևական ժամանակ է, ունեն խմելու ջրի խնդիր: Օրերով ջրի ծորակներից ջուր չի գալիս այն դեպքում, երբ իրենց պնդմամբ՝ իրենք պարտաճանաչորեն կատարում են սպառված ջրի վճարոււմները, սակայն խնդիրը չի լուծվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր