1977 դիտում
09:11 10-06-2014
Ճարտարապետության և շինարարության համալսարանի մուտքի դիմացի այգուց ծառերն անհետանում են․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. ««Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի մուտքի դիմացի այգուց օր օրի ծառեր են անհետանում։ Ուսանողներն ու այգում հաճախ զբոսնող քաղաքացիները «Առավոտի» հետ զրույցում պատմեցին, որ մոտ 10 օր է, ինչ այս այգում շինարարական տեխնիկա է աշխատում, որի արդյունքում ծառեր են հատվում: Հատված ծառերի քանակը, քաղաքացիներն ասում են, տասնյակից անցնում է, ընդ որում՝ հատվել են երկարակյաց ծառեր, որոնք ոչ փտած էին, ոչ էլ նույնիսկ ծեր:
Մեր այցելության պահին այգու աջ եւ ձախ հատվածները վերածվել էին հարթավայրի, ու ակնհայտ էր, որ փորձ էին արել կտրված ծառերի հետքերն էլ մաքրել, որովհետեւ հողախառն կտրտված արմատներ էին այս ու այն կողմ թափված: Բավականին երիտասարդ ծառերից մեկն էլ կիսով չափ կացնահարված էր: Մեզ հետ զրույցում համալսարանի մի քանի աշխատակիցներ էլ չհերքեցին, որ ծառեր են հատվել. «Դրանք կտրում են, որ տեղում եղեւնիներ տնկեն»:
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանն «Առավոտին» ասաց, որ նշված այգում բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ են իրականացվում, որի ընթացքում հեռացվել է 2 ծառ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1452 դիտում
16:34 26-03-2015
Ֆլեշ մոբ, նորագույն տեխնիկա՝ Ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանողների համար. լուսանկարներ
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան