Հրշեջ-փրկարարները հայնաբերել են օձեր
Հունիսի 9-ին, ժամը` 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուկաշինի փողոցի թիվ 43/16 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հունիսի 9-ին, ժամը՝ 14.21-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 83 հասցեում գտնվող շինանյութի խանութում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: