Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձեր
Մայիսի 23-ին, ժամը՝ 18.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Նույն օրն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 41 տան մոտակայքում ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությւունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Գյուրզա տեսակի օձ (մոտ 80սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:
Իսկ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 13-րդ փողոցի թիվ 7 տան այգում փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: