211652_close_icon
views-count1509 դիտում article-date 11:40 09-06-2014

Ջերմուկի քաղաքապետը վերընտրվեց

Հունիսի 8-ին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով քաղաքապետ է վերընտրվել ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը՝ 2,286 ձայնով: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Վարդան Հովհաննիսյանի հիմնական մրցակից, անկուսակցական Կորյուն Ստեփանյանը ստացել է 1,059 ձայն: Անվավեր է ճանչվել 100 քվեաթերթիկ, իսկ 5,951 ընտրողներից ընտրություններին մասնակցել են 3,445-ը:

Նմանատիպ նյութեր