211652_close_icon
views-count80205 դիտում article-date 20:35 22-05-2018

Արտակարգ դեպք Ջերմուկում. տեղի ոստիկանապետը, տեղակալն ու Ջերմուկի քաղաքապետը փրկել են 34–ամյա տղամարդու կյանքը. նա փորձում էր կամրջից ցած նետվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Ջերմուկի բաժին, որ մի քաղաքացի անցել է Ջերմուկ քաղաքի «Բարեկամություն» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ: Տեղում ոստիկանապետն ու տեղակալը, ինչպես նաև Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, այնուհետև ինքնասպանության փորձ կատարող, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 34-ամյա Ա. Ա.-ի աներորդի Էդգար Մարկոսյանը տևական ժամանակ բանակցություններ են վարել Ա. Ա.-ի հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Ի վերջո, նրանց հաջողվել է համոզել տղամարդուն, որպեսզի նա չդիմի ինքնասպանության, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Ջերմուկի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ պարզվել է, որ ոստիկանություն ահազանգողը եղել է ինքնասպանության փորձ կատարող տղամարդը, ով հայտնել էր, որ մի քաղաքացի փորձում է կամրջից իրեն ցած նետել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր