211652_close_icon
views-count902 դիտում article-date 14:52 05-06-2014

Բենզասղոցով բարդի է հատել

Օրերս ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Թեժ-Լեռ» կոչվող տարածքում մի քաղաքացի ծառ է հատում: Ոստիկանները պարզել են, որ 1987 թ. ծնված Արայիկ Ջ.-ն բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է 1 բարդի և մոտ 2 խմ ծավալով փայտանյութը տեղափոխել մոտակա ռեստորանի տարածք` հետագայում այն իր տուն տանելու նպատակով, իսկ մնացած մասը թողել հատման վայրում: Արայիկ Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Բենզասղոցն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր