1431 դիտում
13:50 05-06-2014
ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն պարզաբանում է
Սույն թվականի հունիսի 5-ին հայկական մի շարք զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվել են տեղեկություններ, ըստ որի՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներ Արթուր Բաղդասարյանը, Կարեն Փայտյանը և Արմեն Կիրակոսյանը հայտարարել են անժամկետ հացադուլ: Դատապարտյալների պահանջն այն է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը նպատակահարմար չի գտնում դատապարտյալների վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել՝ պատժից վաղաժամկետ պայմանական ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին: Լրահոսում նշվում է նաև, որ նույն բողոքով նրանց կմիանան նաև այլ դատապարտյալներ:
Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում հունիսի 6-ի դրությամբ հացադուլ են հայտարարել երեք դատապարտյալ. Արթուր Բաղդասարյանը, Կարեն Փայտյանը և Արմեն Կիրակոսյանը, այլ դատապարտյալներ հացադուլ չեն հայտարարել:
Ըստ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի եզրակացության, վերոհիշյալ դատապարտյալների մերժման համար հիմք են հանդիսացել ռիսկայնության աստիճանը, գնահատման արդյունքները եղել են միջին, ուղղման գործընթացը դրական ընթացք չի ունեցել: Հաշվի է առնվել նաև կատարված արարքի վտանգավորության աստիճանը, պատժի կրման ընթացքում դրսևորված վարքագիծը և ագրեսիվության միջին ցուցանիշը, իսկ դատապարտյալներ Արթուր Բաղդասարյանի և Կարեն Փայտյանի դեպքում՝ նաև նախկինում ունեցած տույժերը: ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի երեք դատապարտյալներն էլ հիմնարկի վարչական հանձնաժողովի պատասխանը բողոքարկել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և 05.06.2014թ. դրությամբ դատապարտյալ Արմեն Կիրակոսյանի բողոքը մերժվել է. ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի որոշումը համարել է հիմնավոր:
ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի հացադուլ հայտարարած դատապարտյալներն առանձնացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
19975 դիտում
13:07 29-01-2018
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Օսիկյանն ազատվեց ԱՆ ՔԿՎ պետի պաշտոնից.ՔԿՎ նոր պետ է նշանակվել Ռաֆայել Հովհաննիսյանը
2769 դիտում
09:29 19-07-2014
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը՝ ՔԿՎ վարչության պե՞տ․ ՉԻ
Այս բաժնից
772 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
751 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
619 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել