933 դիտում
13:21 04-06-2014
Միջպետական ճանապարհներին վերականգնվում է անխափան երթևեկությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ներկայացրել է նախորդ օրը և այսօր երկրի Մ-6 և Մ-2 ավտոճանապարհներին ստեղծված վիճակը. «Պարոն վարչապետ, երեկ երեկոյան ժամը 19:20-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտել է երթևեկությունը: Դեպքի վայր ժամանած ծառայությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջպետական Մ-6 ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 30-րդ կմ-ի մասը մոտ 10 մետր երկարությամբ ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը:
Ըստ էության պատճառը եղանակային պայմաններն էին, հորդառատ անձրևը: Ալավերդու, Վանաձորի ճանշինների համապատասխան տեխնիկա-միավորների և ծառայությունների աշխատանքի արդյունքում մոտավորապես ժամը 12-ին երթևեկությունը մի կողմով բացվել է, իսկ մեկ ժամ անց ամբողջությամբ է բացվել, այսինքն գիշերվա 1-ին ճանապարհն ըստ էության ամբողջությամբ երթևեկելի էր: Առավոտյան նույն հատվածում՝ Ձորագյուղ-Կուրթան ճանապարհին էլ է տեղի ունեցել քարաթափում, բայց ավելի փոքր ծավալով: Այժմ այնտեղ աշխատանքներ են իրականացվում, և ճանապարհը երթևեկելի կլինի: Գիշերն ունեցել ենք մեկ այլ քարաթափում ևս, ժամը 4:30-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան միջպետական Մ-2 ճանապարհի հատվածում նույնպես քարաթափություն է դիտվել, երթևեկությունը դարձել է դժվարանցանելի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճանապարհն արդեն շահագործվում է նորմալ ռեժիմով»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ Ձորագյուղի ճանապարհը դեռ չի բացվել, աշխատանքը շարունակվում է: Պատկան մարմինները հանձնարարություն են ստացել հետևել, օգնել, որպեսզի ճանապարհները բացվեն:
Նմանատիպ նյութեր
1741 դիտում
18:53 30-12-2020
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար. ԱԱԾ
1243 դիտում
12:42 25-08-2020
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում է ամառային պահպանման աշխատանք
Այս բաժնից
715 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
688 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
565 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել