211652_close_icon
views-count1376 դիտում article-date 11:38 04-06-2014

Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ադրբեջանը քննարկում են էկոհամակարգի պաշտպանությանն առնչվող հարցեր

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի միջև սկսվել են կլիմայական փոփոխությունների, արոտավայրերի կառավարման և էկոհամակարգի պաշտպանության վերաբերյալ հարցերի քննարկումները: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը: «Հունիսի 3-4-ը Թբիլիսիում կանցկացվի տարածաշրջանային սեմինար: Նրանում կմասնակցեն Եվրամիության 4 երկրների պատվիրակություններ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը, ինչպես նաև ածխածնի մոնիթորինգի փորձագետներ՝ Գերմանիայից և Մոլդովայից»,-ասվում է հայտարարության մեջ: Տարածաշրջանային սեմինարի կազմակերպիչը Եվրամիության Clima East ծրագիրն է, որն օգնում է Արևելյան գործընկերության անդամ երկրներին և Ռուսաստանին անցկացնելու կլիմայական փոփոխությունների հետ կապված ճիշտ քաղաքականություն:

Նմանատիպ նյութեր