1700 դիտում
10:59 04-06-2014
Մի հատ զավոդ աշխատեցնեն` գնանք աշխատենք. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Շատ մարդիկ, որոնց հետ ես զրուցում եմ փողոցում, ներկայացնելով կյանքից իրենց դժգոհությունների սովորական «փաթեթը», վերջում ավելացնում են` «թող նրանք (իշխանությունները – Ա.Ա.) մի հատ զավոդ աշխատեցնեն` գնանք աշխատենք: Էս 25 տարում սաղ քանդին-ավիրին»: Հետաքրքիր է, որ նույն բանն ասում են մեր այն համաքաղաքացիները, որոնք ապրում են գյուղում` չնայած, ըստ տրամաբանության, գյուղի բնակիչները պետք է, որ ձգտեն հող մշակել և անասուն պահել: Թե ինչու են մարդիկ ցանկանում աշխատել հատկապես գործարանում՝ ես մինչև վերջ չեմ կարող հասկանալ: Հավանաբար, նրանց մոտ պահպանվել են հիշողությունները, թե ինչպես իրենք կամ իրենց ծնողները ամեն օր գնում էին գործարան, և այդ աշխատանքի շնորհիվ կարողանում էին ապահովել իրենց քիչ թե շատ արժանապատիվ կյանքը:
Իհարկե, մարդիկ տարբեր ձևով են հիշում, թե ինչպիսին էր կյանքը 30-40 տարի առաջ: Իմ հիշողոթյան մեջ պահպանվել է այն պատկերը, որ հայաստանցիների մեծամասնությունը, չնայած, ի տարբերություն այսօրվա վիճակի, ուներ աշխատանք և ստանում էր նորմալ աշխատավարձ, խոսակցությունների մեջ ներկայացնում էր դժգոհությունների գրեթե նույն «փաթեթը»: Վերջինս համեմվում էր հռետորական-երազկոտ հարցով՝ «բա դու գիտե՞ս ռայկոմի քարտուղարը, ցեխավիկը, պահեստապետը ի՜նշշշ փողեր են առնում»: Եվ, բնականաբար, նման հրաշալի «մասնագիտություններ» էին ցանկանում իրենց երեխաների համար:
Ինչ որակի արտադրանք էին տալիս այդ գործարանները, որտեղ էր այն սպառվում՝ դա, իհարկե,, ոչ մեկին առանձնապես չէր հետաքրքրում: Մարդիկ աշխատում էին, անկախ արտադրանքի որակից և սպառումից աշխատավարձ էին ստանում, երբեմն դետալները կամ պատրաստի արտադրանքը տուն էին բերում, երբեմն թանկարժեք մասերը «ձախ» էին վաճառում: Ահա թե ինչու էր այդքան «հարգի» պահեստապետի մասնագիտությունը:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2637 դիտում
16:08 14-11-2020
Պիտի գնանք, աշխատենք ստեղծենք․ արցախցիները վերադառնում են
3059 դիտում
10:10 01-10-2016
«Զավոդ բացելու» առասպելը վնասակար է. «Առավոտ»
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով