2996 դիտում
10:10 01-10-2016
«Զավոդ բացելու» առասպելը վնասակար է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Պետք է քաջության ունենալ և ուղիղ նայելով քաղաքացիների աչքերին՝ ասել, հրաժարվեք, ժողովուրդ, «Նաիրիտը» և նմանատիպ այլ գործարանները վերագործարկելու պատրանքներից։
Ինչո՞ւ է հատկապես այդ՝ «զավոդ բացելու» առասպելը վնասակար։ Որովհետև այն սխալ է կողմնորոշում մեր հասարակության դյուրահավատ և որոշակի կարոտախտ ունեցող զանգվածին, հագուրդ է տալիս նրա կրավորական երազանքներին՝ «մի զավոդ բացեին, գնայի՝ աշխատեի»։ Նման բան մոտակա մի քանի տասնամյակում տեղի չի ունենա, չի կարելի մարդկանց խաբել՝ ասելով, թե դա հնարավոր է։
Թե իշխանությունը, թե ընդդիմության և թե քաղաքացիների զգալի մասը «աշխատատեղ» բառի տակ հասկանում են լույսի-գազի մարդու կամ սուպերմարկետի վաճառողի, այսինքն՝ վարձու աշխատողի, բայց ոչ՝ մարդու, որն իր ընտանիքի, ընկերների և հարևանների հետ ինչ-որ բան է նախաձեռնում ու արտադրում, և դա կարող է լինել շատ փոքր, բայց արդյունավետ և, կարևորը, յուրահատուկ արտադրություն։ Իհարկե, ամենացավալին այն է, որ իշխանությունները դա չեն հասկանում, վերջերս ընդունված հարկային նոր օրենսգիրքն ապացուցում է, որ իշխանությունը ինչպես խեղդում էր, այնպես էլ շարունակում է խեղդել փոքր բիզնեսը։
Բայց խանգարում է նաև այն, որ մարդիկ պառկում են դիվաններին և երազում «զավոդների» մասին»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1652 դիտում
10:59 04-06-2014
Մի հատ զավոդ աշխատեցնեն` գնանք աշխատենք. Առավոտ
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»