Միասնական քննություն. ինչո՞ւ տեսախցիկը չի ընդգրկել բոլոր նստարանները. տեսանյութ
Անհանգիստ ծնողները խմբվել են մոնիտորի մոտ ու փնտրում են իրենց դիմորդ-զավակներին: Տեսախցիկն ընդգրկում է ոչ բոլոր նստարանները: Ծնողների անհանգստությունը փարատեց ԳԹԿ տնօրենը: Նա վստահեցրեց, որ յուրաքանչյուր դիմորդ գնահատականը կստանա ըստ գիտելիքների:
89 դիմորդները քննություն են հանձնում կենսաբանություն, քիմիա եւ ընդհանուր պատմություն առարկաներից: Կրթության նախարարը խստորեն զգուշացրեց չարտագրել:
Արցախում ավարտական քննությունները հունիսի 2-ից են մեկնարկել: Հունիսի 3-ին առաջին միասնական քննություններն անցկացվեցին: Հիմնական փուլին կհաջորդի լրացուցիչը, որին կմասնակցեն հարգելի պատճառներով քննությունից բացակայածները, նախորդ տարիների շրջանավարտներն ու զորացրվող դիմորդները:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28974]armnewstv.am [/url]