211652_close_icon
views-count2028 դիտում article-date 16:23 03-06-2014

ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնում տեղի կունենա ցուցահանդես

Հունիսի 4-ին, ժամը 14.00-ին՝ ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնում տեղի կունենա մշակույթի կենտրոնի նկարչական խմբի սաների ստեղծագործական աշխատանքների (նկարների) ցուցահանդեսի բացումը: ԱԻՆ մշակույթի կենտրոնը գործում է 2013 թ.-ի ապրիլի 5-ից: Կենտրոնում գործում են դաշնամուրի, վոկալի, նկարչության և բաթիքի (նկարչություն գործվածքի վրա), դեկորատիվ կիրառական արվեստի, ապակու և կերամիկայի նախշանկարի, օտար լեզուների (խոսակցական անգլերեն և ռուսերեն), ժողովրդական պարերի (հայկական և այլ ազգերի), ժամանակակից պարերի` լատինամերիկյան պարերի, բրեյք-դանսի և հիփ-հոփի խմբակներ: Վեց տարեկանից բարձր երեխաներն ունեն բոլոր անհրաժեշտ պայմաններն իրենց արդյունավետ ժամանցը Մշակույթի կենտրոնում անցկացնելու համար։ Կենտրոնում գործում են նաև սիրողական խմբեր։ ԱԻՆ Մշակույթի կենտրոնի սաներն իրենց ակտիվ մասնակցությունն ունեն հանրապետական տարբեր միջոցառումներում:

Նմանատիպ նյութեր