211652_close_icon
views-count2269 դիտում article-date 14:14 03-06-2014

Ադրբեջանում ՌԴ դեսպանը կոչ է արել ադրբեջանաբնակ ռուսներին բարձր պաշտոններ զբաղեցնել

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիրմիր Դորոխինը կոչ է արել Ադրբեջանում բնակվող ռուսներին ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը, որպեսզի ապագայում կարողանան զբաղեցնել պետական բարձր պաշտոններ: Այս մասին Դորոխինը հայտարարաել է Ադրբեջանում ռուս երիտասարդների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև ընդգծել է սփյուռքային կազմակերպություններում Ադրբեջանի ռուս երիտասարդության մասնակցության կարևորությունը: Վերջինիս խոսքով՝ ռուսական պետությունը Պետական հանձնաժողովի միջոցով աջակցում է դրսում բնակվող ռուս հայրենակիցներին: Հանձնաժողովը ղեկավարում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նմանատիպ նյութեր