Ադրբեջանական բանակի նորակոչիկը կրակել է ծառայակցի վրա
Դեպքը տեղի է ունեցել Աղդամում տեղակայված Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում: Հաղորդվում է, որ 18-ամյա նորակոչիկ Զոհրաբ Մամեդովը հրազենային վնասվածք է հասցրել նույն զորամասի զինծառայողներից մեկին: Վերջինս հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես միշտ, հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել զինվորի կողմից զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Վիրավոր զինծառայողի անունը չի նշվում: