Ադրբեջանում զինծառայողը կրակել է իր ծառայակցի վրա
Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում: Նույն զորամասի ծառայող, 20-ամյա Բալամիրզա Աղաբաբաևն իրեն ամրակցված հրազենից կրակել է նույն զորամասի ծառայող, 20-ամյա Ֆարիդ Բախշւևի վրա:
Վերջինս ստացած հրազենային վնասվածքով տեսփոխվել է հոսպիտալ: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հաստատել է դեպքը: