Ադրբեջանում զինծառայողը կրակել է ծառայակցի վրա
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական apa գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Ներքին զորքերի N զորամասում: Զորամասի նորակոչիկ Ալլահվերդի Գուլիևը, խախտելով զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները, կրակել է իրեն ամրակցված հրազենից իր ծառայակցի՝ նորակոչիկ Զահիդ Աբդուլլաևի վրա:
Վերջինս ստացել է վնասվածք և հոսպիտալացվել: Փաստը հաստատել է Ադրբեջանի Ներքին զորքերի մամլո ծառայությունը: Աբդուլլաևի վիճակը կայուն է: