Ադրբեջանական բանակի հերթական զինվորը կրակել է իր ծառայակցի վրա
Ադրբեջանի ՆԳ նախարարության N զորամասի շարքային զինծառայող, 20-ամյա Զամին Մալիք օղլու Մամեդովն իրեն ամրակցված հրազենով կրակել է նույն զորամասի զինծառայող Էլնուր Սահիբ օղլու Ահմեդովի վրա:
Վերջինս ստացել է վիրավորում և հոսպիտալացվել: Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայությունը հաստատել է միջադեպը:
Քրեական դատախազությունում քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: