18149 դիտում
09:23 03-06-2014
Օշականցի Գևորիկի, Տույի և Լյովիկի միջև տեղի ունեցած ծեծը տեսանկարահանվել է. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հիշեցնենք, թե ինչից փոթորկվեց Հայաստանի քրեական դաշտը: Այս տարվա մարտ ամսին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկին՝ Գևորգ Մելիքյանին: Պատճառն այն էր, որ քրեական աշխարհի մի ներկայացուցիչ ինչ-որ հարցով զանգահարել էր Օշականցի Գևորիկին, և նրանց խոսակցությունը չէր ստացվել: Օշականցին հայհոյել էր իր հետ խոսողին, ով էլ նույն հայհոյանքով հակադարձել էր՝ առանց իմանալու, որ իր զրուցակիցը «օրենքով գող» է: Այնուհետև նշյալ անձնավորությունը դիմել էր քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկին՝ խնդրելով լուծել հարցը: Գողականների հանդիպումն, ի վերջո, կայացել էր:
Օշականցի Գևորիկի, Տույի և Լյովիկի միջև տեղի ունեցած խոսակցությունը այնքան էր թեժացել, որ Տույն ու Լյովիկը իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Գևորիկին և իր ուղեկիցներին: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, այդ ծեծը տեսանկարահանվել է ամենայն մանրամասնությամբ, և այսօր գրեթե բոլոր քրեական հեղինակությունների բջջային հեռախոսների մեջ առկա է Գևորիկի ծեծի ողջ ընթացքը` վիդեոյով:
Բանն այն է, որ «գողական աշխարհի օրենքների» համաձայն` օրենքով գողին ծեծելը անպատվաբեր է, ուստի Օշականցի Գևորիկը պետք է համարժեք պատասխան տա Լյովիկին, Տույին ու նրանց թիմին: Իսկ եթե չհաջողվի անել, ապա Գևորիկը պարզապես կդադարի օրենքով գող համարվել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»