211652_close_icon
views-count7747 դիտում article-date 21:44 02-06-2014

Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. Honda-ն երթևեկելի գոտում շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ 63-ամյա Հենրիկ Սիմոնյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116-րդ կմ հատվածում իր կողմից վարած Honda մակինշի 33 ՍT 912 համարանիշի ավտոմեքենայով, ճանապարհի երթևեկելի գոտում դեռևս անհայտ պայմաններում, շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, վարորդի համագյուղացիներ 59-ամյա Ռոզա Սիմոնյանը, 73-ամյա Հասմիկ Պողոսյանը և 66-ամյա Լիդա Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ կեսօրին Հ. Պողոսյանը մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր