211652_close_icon

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը խոստովանեց. «Վերջը բռնացրիր, էլի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count9512 դիտում article-date 14:36 02-06-2014
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է, որ չի հանդուրժելու այն վարորդներին, ովքեր ավտոմեքենաները կվարեն ոչ սթափ, երթևեկության ընթացքում վարորդն ու ուղևորը կծխեն, ավտոմեքենան կվարեն առանց համապատասխան փաստաթղթերի, կլինեն առանց ամրագոտու և դիմապակուց կբացակայի տեխզննման կտրոնը: Միայն այս տարի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 7 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդները կատարել են նման բնույթի խախտումներ: Դրանց մեջ մեծ թիվ են կազմում պետական պաշտոնյաները, պատգամավորները, հանրությանը հայտնի օլիգարխներ: Երեկ՝ հունիսի 1-ին, Բաղրամյան պողոտայում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը իր ծառայողական Toyota մակնիշի 016 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայով ծխելով երթևեկում առանց ամրագոտու: Ի դեպ, առանց ամրագոտու էր նաև նրա վարորդը: Տեսնելով, որ ֆոտոլրագրողը լուսանկարում է, նախարարը ժպիտը դեմքին, ասաց. «Վերջը բռնացրիր, էլի»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՃՈ աշխատակիցները մայիսի 26-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում հայտանբերել են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող 60 վարորդի, իսկ 4 վարորդ էլ վարչական պատասխանատվության է ենթարկվել երթևեկության ընթացքում ծխելու համար: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր