«Չելսի»-ն հրաժարվել է Լեմպարդի ծառայություններից
«Չելսի»-ի ղեկավարությունը թիմի կիսապաշտպան Ֆրանկ Լեմպարդին հայտնել է, որ այլևս նրա ծառայությունների կարիքը չի զգում, հայտնում է Mail on Sunday պարբերականը: Այդ մասին խաղացողը տեղեկացվել նախորդ շաբաթվա ընթացքում:
Լեմպարդը իր կարիերանկարող է շարունակել «Նյու Յորք Սիթի»-ում: Բացի այդ անգլիացի խաղացողին դեմ չէ իր կազմում տեսնել նաև «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ը:
Բացառված չէ, որ Լեմպարդը նաև կարող է ավարտել իր կարիերան: