Երեխաներն Ազգային ժողովի բակում ավելի լավ էին նայվում , քան մեր որոշ «վայ պատգամավորներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ Ազգային ժողովում, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հայտարարվել էր բաց դռների օր:
Ինչպես Ազգային ժողովից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառման ընթացքում Ազգային ժողովը երեխաների համար պատրաստել էր բազմաթիվ անակնկալներ, իսկ տոնական համերգի ընթացքում ելույթ ունեցան սիրված երգիչ-երգչուհիներ:
Շատ երեխաներ իրենց երգով, պարով, ասմունքով, իրենց մարդամոտությամբ, տարբերվում էին մեր որոշ «վայ պատգամավորների» վարքից ու եթե այդ պատգամավորներն այսօր լինեին Ազգային ժողովի բակում, երևի դրական շատ բան կսովորեին երեխաներից:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/16095/]հայտնել էինք[/url] ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ազգային ժողովից