Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեխաների պաշտպանության օրն անցկացրեց Գումի շուկայում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անակնկալ այցելել էր Երևանում գործող հանրահայտ Գումի շուկա և տեղում հանդիպել գյուղմթերքներ վաճառողների, գնորդների հետ և ծանոթացել նրանց խնդիրներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարչապետը խիստ հանձնարարկաններ է տվել, որպեսզի շուկայի ղեկավարությունը հրատապ միջոցներ ձեռնարկի սանիտարահիգենիկ պայմանները բարելավելու ուղղությամբ:
SHAMSHYAN.com-ը փորձում է կառավարության լրատվական ծառայությունից ճշտել տեղեկության իսկությունը:


