Նորացված Lada Granta սեդան. դեբյուտը` շուտով
Հայտնի է դարձել, որ «АвтоВАЗ» ընկերությունը նորացված Lada Granta սեդանը կներկայացնի արդեն իսկ այս տարվա վերջին:
Մինչդեռ, ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ մոդելի դեբյուտը 2016 թ-ին կկայանա:
Արդիականացված սեդանը առջևի նոր բամպեր կստանա, նոր ռադիատորային ճաղավանդակ, նոր հայելիներ:
Նորույթի մասին որևէ լրացուցիչ մանրամասներ դեռ չեն բացահայտվում:
Նշենք, որ վերջին անգամ Lada Granta-ն թարմացվել է 2012 թ-ին:
Այդ ժամանակ մոդելը հագեցվել էր Atsumitec քարշակ մեխանիկական փոխանցման տուփով:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը:


