5001 դիտում
09:30 31-05-2014
Վարդանն այն տղան չէր, որ ինքնասպան լիներ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մահացած 33-ամյա Վարդան Ղարագյողյանի հարազատները շոկի մեջ են : «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդանի բարեկամներից Ռոբերտ Հակոբյանն ասաց, որ Վարդանն այն տղան չէր, որ ինքնասպան լիներ: Հիշեցնենք, որ ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող տարածքում, մայիս 29-ին՝ ժամը 07.26-ի սահմաններում, որտեղից իբր Վարդանը նետվել է ձորը : Ի՞նչը կարող էր երիտասարդ տղային դրդել ինքնասպանության:
Ինչպես «Ժողովուրդ»-ին պատմեց հարազատներից Ռոբերտ Հակոբյանը` Վարդանը դեպքի ժամանակ եղել է իր ընկերների հետ. « 4 ընկերներով գնացել են ձորի մոտ, օբյեկտի նման տեղ է, իրենց համար նստել են: Այդ տղաները , ովքեր Վարդանի հետ են եղել, նրա շատ հարազատ ընկերներն են: Ավելի ուշ տղաները նկատել են , որ Վարդանը գնացել է ձորի մոտ՝ երևի մաքուր օդ շնչելու ու տեղի է ունեցել այս դեպքը»:
Ըստ մեր զրուցակցի՝ իրենք չեն հավատում, որ Վարդանը կարող էր ինքնասպանության գնալ. «Նա այդ տղան չէր , շատ լավ ընտանիքի երեխա, լավ մարդ, բարձրագույն կրթություն ստացած: Ոչ մի խնդիր չի ունեցել, որ, ասենք, դա է եղել պատճառը: Միգուցե կատարվածը անզգուշության հետևանք է, ոչինչ չենք կարող ասել: Դեռ շոկի մեջ ենք, չենք հավատում, թե ինչ կատարվեց»:
Ինչպես տեղեկացանք մեր զրուցակցից՝ Վարդանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Վերջինս աշխատում էր «Որոտան» հէկ-ում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
08:00 31-08-2024
Եթե Վարսենիկ, ուրեմն Վարդանն էլ հետն է. «Ժողովուրդ»
2640 դիտում
18:27 16-01-2021
Միհրան Հակոբյան. Ասում էիր՝ ինքնասպան կլինես, եթե քո տղան զգա այն, ինչ զգում է Արթուր Բաղդասարյանի տղան
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1996 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1792 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ