Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարները հանդիպել են
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք:
Նախարարները հստակեցրել են համագործակցության շրջանակներն ու պայմանավորվածություն ձեռք բերել հետագա անելիքների շուրջ: