211652_close_icon
views-count6522 դիտում article-date 21:58 30-05-2014

Ադրբեջանական կողմի տված կորուստների թիվը հասնում է 55-ի, վիրավորներինը՝ 63-ի. ՊԲ

Մայիսի 29-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե իբր հայկական կողմը միտումնավոր թաքցնում է իր զինված ուժերում արձանագրված կորուստների թիվը: Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը իրազեկում է, որ վերոնշյալ տեղեկատվությունը ոչ միայն իրականության հետ առնչություն չունի և ադրբեջանական քարոզիչների հերթական հերյուրանքն է, այլև մեր կողմից մշտապես պահպանվում է թափանցիկության սկզբունքը և բանակում արձանագրված դեպքերի մասին մենք միշտ հանդիսանում ենք տեղեկատվության սկզբնաղբյուր: Բանակում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելը հակառակորդի գործելաոճն է, որը դրանով փորձում է խուսափել հասարակության զայրույթից: Ստորև ներկայացնում ենք ադրբեջանական բանակի կորուստների և վիրավորում սատացած զինծառայողների անվանական ցուցակը, որոնց մեծ մասը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում և հետևանք է բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների, ամենաթողության և պաշտոնյաների կառումպացվածության: Ադրբեջանական բանակում արձանագրված կորուստների քանակը, ըստ իրենց իսկ աղբյուրների, առնվազն 35 է, վիրավորներինը՝ 54: Իսկ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված տվյալների՝ ադրբեջանական կողմի տված կորուստների թիվը հասնում է 55-ի, վիրավորներինը՝ 63-ի: Սակայն մենք նախընտրում ենք տրամադրվող տեղեկատվության արժանահավատությունը առավել համոզիչ դարձնելու համար Ձեզ տրամադրել ադրբեջանական աղբյուրների կողմից հաստատված տվյալները՝ անուն ազգանուններով: Զոհեր- Փ/գ-տ Էլդար Վելի օղլու Մամեդով, Փ-գ/տ Նաթիգ Մալըև, Գում. հրամ., մ-ր Էմիլ Ալիհուսեին օղլու Ասկերլի, Մայոր Բեքիր Էվազ օղլու Ռահիմով, Սպա Էլչին Թաղի օղլու Նազարով, կ-ն Ֆիքրետ Ակիֆ օղլու Մամեդով, կ-ն Էլնուր Ջաֆար օղլու Ջաֆարով, կ-ն Ջեյհուն Ջալիլ օղլու Օրուջալիև, լ-նտ Սաբուխի Ռուստամ օղլու Ազիզով, ենթ. Ռաուֆ Իբրահիմով, ենթ. Սամիր Սարհան օղլու Ալեքբերով, ենթ. Խուդավերդի Ֆարհադ օղլու Աբիլով, կրտ. ս-նտ Քերեմ Շահին օղլու Նոխբալաև....

Նմանատիպ նյութեր