Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանային վարչության ատենապետ Պերճ Թերզյանին
Մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանային վարչության ատենապետ Պերճ Թերզյանին:
Պերճ Թերզյանը Հայաստանում էր գտնվում մայիսի 26-ին Երևանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հավաք-հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, հետևանքների վերացման, պահանջատիրության, ինչպես նաև ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սփյուռքյան համայնքներում կազմակերպվելիք միջոցառումներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ եղավ հայապահպանության՝ մասնավորապես արևմտահայերենի դասավանդման, պահպանման և տարածման խնդիրներին: