211652_close_icon
views-count2408 դիտում article-date 10:47 30-05-2014

Ինչո՞ւ Նուրսուլթան Նազարբաևը հրապարակավ կարդաց Ալիևի այդ նամակը․ Առավոտ

Առավոտ թերթի խմբագիրը գրում է․ «Ինչո՞ւ Նուրսուլթան Նազարբաևը հրապարակավ կարդաց Ալիևի այդ նամակը՝ ի վերջո կարող էին այդ խնդիրը քննարկել փակ ռեժիմով: Դա էլ իր բացատրությունն ունի: Ինձ համար ակնհայտ է, որ այդ նամակի հասցեատերը Հայաստանի նախագահը չէր, հասցեատերը Պուտինն էր: Հենց նրան էր Նազարբաևը «լսացնել տալիս» Ալիևի մտահոգությունները՝ նախ ՌԴ նախագահից ինչ-որ բան պոկելու, իսկ այնուհետև՝ իր դաշնակից Ադրբեջանին հաճոյանալու նպատակով: Սերժ Սարգսյանը շփոթվա՞ծ էր, անակնկալի՞ էր եկել Նազարբաևի այդ «ընթերցանությունից»: Ճիշտն ասած՝ հեռուստատեսային կադրերից դա չէի նկատել: Բայց ենթադրենք՝ նա խուճապի մեջ էր: Դա՞ է կարևորը, թե՞ այն, որ մենք պատրաստվում ենք մտնել մի միության մեջ, որտեղ երկու [Ղրղըզստանի հետ միասին՝ երեք] պետություն Ադրբեջանի դաշնակիցներն են, իսկ մեկը՝ Ռուսաստանը, զինում է թե մեզ և թե Ադրբեջանին՝ հավանաբար, տարածաշրջանում խաղաղությունն ապահովելու նպատակով: Դա՞ է կարևորը, թե՞ այն, թե ով դեմքի ինչ արտահայտությամբ էր լսում Ալիևի նամակի ընթերցումը: Ի դեպ, Ռուսաստանը Եվրասիական միության մեջ մտնում է ՄԱԿ-ի կողմից ճանաչվա՞ծ սահմաններով: Եվ արդյոք այդ սահմանների մեջ մտնո՞ւմ է Ղրիմը»։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր