3285 դիտում
09:44 30-05-2014
Գնացինք Աստանա, որ ի՞նչ անենք. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով երեկվա նիստում, Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները` Սերժ Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանը, հերթական ամոթալի ձախողումը գրանցեցին: Նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, թե կա իրենց համար ոչ այնքան հաճելի մի հարց, որը, սակայն, կարելի է հետո լուծել: Ու, դիմելով Սերժ Սարգսյանին, ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից նամակ են ստացել, ըստ որի՝ «Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է վերապահումով՝ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի այն տարածքների վրա, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների շրջանակներում են, ինչպես ԱՀԿ-ում է»:
Այլ կերպ ասած, Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Արցախի: «Դուք նման ձևով միացել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, նախադեպ կա»,- Սերժ Սարգսյանին ասել է Ղազախստանի նախագահը և հավելել, թե Եվրասիական միության հիմնադիր երկրների նախագահները չեն ուզում նյարդայնացնել ադրբեջանցի իրենց գործընկերոջը: Հիշեցնենք, որ ՀՀ-ն ԱՀԿ-ին անդամակցել է 2003թ. փետրվարի 5-ին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3202 դիտում
20:57 11-05-2017
Մայիսի 31-ից կմեկնարկեն Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները
2459 դիտում
18:06 31-05-2017
Մեկնարկեցին Աստանա-Երևան-Աստանա երթուղով թռիչքները
2094 դիտում
12:33 29-12-2018
Scat Airlines-ը ժամանակավորապես դադարեցնում է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»