211652_close_icon

Արմեն Երիցյանը կդառնա՞ ՀՀԿ-ական․ ՉԻ

views-count2154 դիտում article-date 09:05 30-05-2014
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ»-ն երեկ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից փորձեց տեղեկանալ՝ անդամագրվելո՞ւ է արդյոք ՕԵԿ շարքերը լքած նախարարը Հանրապետական կուսակցությանը։ Ի պատասխան Արմեն Երիցյանը նշեց. «Կարծում եմ էդ մասին խոսելը դեռ վաղ է»։ «Դեռ պատրաստ չե՞ք, թե՞ չեն առաջարկել» «ՉԻ»֊ի հարցին նախարարը պատասխանեց. «Ես պատրաստ եմ առայժմ իմ առջև դրված խնդիրները կատարել։ Եթե նման բան լինի, խոստանում եմ, որ առաջինը Ձեզ կասեմ»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր