2061 դիտում
10:46 29-05-2014
«Ես երբեք իշխանությունից դուրս չեմ եղել». Արմեն Սարգսյան․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե մարդն ունակ է աշխատելու, քչից-շատից հարգանք է վայելում եւ՛ ազատամարտիկների մոտ, եւ՛ զինվորների մոտ, ինչո՞ւ չաշխատի»,- երեկ «Ժամանակին» ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր նոր պաշտոնին:
Արմեն Սարգսյանին չի կաշկանդում այն հանգամանքը, որ ինքը լինելով Վազգեն եւ Արամ Սարգսյանների եղբայրը՝ մաս է կազմել այս իշխանական համակարգին:
«Ես երբեք իշխանությունից դուրս չեմ եղել՝ սկսած Վազգենի ժամանակներից՝ 90 թվականից մինչեւ այսօր»:
Դիտարկմանը, որ իր եղբայրն այսօր բողոքում, քննադատում է այսօրվա իշխանություններին, Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Իմ եղբայրն ունի իր տեսակետները: Ես երբեւիցե չեմ կարող ասել, որ իմ եղբայրը սխալ է, բայց իմ եղբայրը բողոքում է չարվածի փոխարեն, իսկ ես շնորհակալություն եմ հայտնում արվածի համար եւ բողոքում եմ չարվածի համար: Կարծում եմ, որ մենք երկուսս էլ նույնն ենք մտածում՝ տարբեր տեսանկյունից»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1933 դիտում
08:55 02-05-2014
Իշխանությունից այսքան ժամանակ Հակոբ Ինջիղուլյանի գործի հետ կապված ոչ մի հետաքրքրություն չեմ նկատել․ Առավոտ
2527 դիտում
13:48 10-08-2022
Փաշինյան Նիկոլը երբեք իշխանությունից չի հրաժարվի․ Կարեն Հեքիմյան
2639 դիտում
19:32 05-04-2022
Ասողը «ղալաթ» է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել․ Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»