2364 դիտում
10:36 29-05-2014
Պոլիտեխնիկի նախկին ռեկտորը սպառնում է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս 2013թ. հունիսի 25-ին, Պոլիտեխնիկում ապօրինաբար պետական գույք օտարելու դեպք էր բացահայտվել: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք, օգտվելով ՀՀ պետական կառավարման մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքից, վատնել են ՀՀ Կառավարության 2010թ. մայիսի 13-ի թիվ 654-Ն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի` 18.286.607 ՀՀ դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը` 2012թ. մարտի 28-ին «Երևանի Ադամանդ» ապրանքա-հումքային բորսա» ՓԲ ընկերության միջոցով 2.251.605 ՀՀ դրամով ապօրինի օտարել` վաճառել են այլ անձի:
Արդյունքում ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Եվ ահա շուրջ մեկ տարի անց ընթացող քննությունը վերջերս կասեցվել է: «Ժողովուրդ»-ը հատուկ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» (Պոլիտեխնիկ) պետական ոչ առևտրային կազմակերպությունում ենթադրաբար կատարված յուրացման և անփութության հատկանիշներով հարուցված քրեական գործով անհրաժեշտ փորձաքննություն կատարելու նպատակով ՀՔԾ-ն գրավոր դիմել է օտարերկրյա մի շարք կազմակերպությունների` ՀՀ բացակայող փորձագիտական ուսումնասիրման մեթոդների, սարքերի տրամադրման հարցում աջակցության ակնկալիքով:
Ուստի մինչ վերը նշված միջնորդությունների պատասխանները ստանալը հարուցված քրեկան գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
Հ. Գ. Ամեն դեպքում զարմանալի էր Արա Ավետիսյանի այդօրինակ պահվածքը: Վերջինս իրեն արդարացնելու կամ պետական մարմինների գործողությունները պարզաբանելու փոխարեն լավագույն տարբերակը համարեց լրագրողին սպառնալ` հոխորտալով. «Շուշանի նման ասեմ»: Արա Ավետիսյանը հավանաբար մոռացել է, որ Շուշանը կին է և այն, ինչ կարելի է կնոջը, չի կարելի տղամարդուն: Եվ եթե այդքան սպառնացող է նախկին ռեկտորը, թող սպառնա այն պետական մարմիններին, ովքեր հարուցել են այդ գործերը, և ոչ թե լրագրողին, ով իրեն հարց է ուղղում պետական մարմինների կատարած գործողությունների մասին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
22:54 01-08-2023
Պոլիտեխնիկի ռեկտորը հյուրընկալել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենին
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»