211652_close_icon
views-count13831 դիտում article-date 13:36 29-05-2014

Ըստ հավաքվածների՝ թափառող շների պատճառով Երևանում տեղի է ունեցել խոշոր ավտովթար. Mercedes-ը տապալել է էլեկտրասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեստան 7-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Ալբերտ Ստեփանյանը իր վարած Mercedes մակնիշի 08 ՍՍ 634 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Սարալանջի թիվ 7 էլեկտրասյանը, այնուհետ ընդհարվել ճանապարհի ձախակողմյան արգելապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ստեփանյանը և ուղևոր՝ Տերյան փողոցի 66 շենքի բնակիչ, 19-ամյա Գոռ Սահակյանն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապ օգնության բուժանձնակազմի կողմից բժշկական օգնություն են ստացել, սակայն հայտնել են, որ իրենք առողջական ոչ մի խնդիր չունեն վթարի հետ կապված և հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Գ. Սահակյանը սովորում է Երևանի տնտեսագիտական համալսարանի Տնտեսագիտության տեսություն ֆակուլտետում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, ինչի համար ժամանել էին նաև էլեկտրոցանցի աշխատակիցները: ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից վթարի մասին տեղեկացրել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել են նույն բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանն ու քննիչ Բալաբեկ Սարգսյանը: Վերջինիս կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ավտոմեքենայի առջևով անսպասելիորեն մի քանի թափառող շներ են հայտնվել, և վարորդը, խառնվելով իրար, չի կարողացել կառավարել ավտոմեքենան, և տեղի է ունեցել վթարը, սակայն մի քանի ականատեսներ էլ ասում էին, որ այդ ամենը հորինված է, անգամ փորձում էին վարորդին փոխել: Քննիչի հանձանարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր