Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սեփականատերը
85 տարեկան հասակում մահացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սեփականատեր Մալկոլմ Գլեյզերը, հայտնում է The Telegraph-ը: Ամերիկացի բիզնեսմենը անգլիական գրանդը ձեռք է բերել 2005 թվականին:
Նրա ղեկավարության օրոք «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5-ական անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և գավաթակիր, երեք անգամ Անգլիայի լիգայի գավաթակիր, ինչպես նաև մեկական անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր և աշխարհի ակումբային չեմպիոն