2603 դիտում
20:57 28-05-2014
Սիրիահայերը Հայաստանում ընտրել են Սիրիայի նախագահ. տեսանյութ
Սիրիայում նախագահի ընտրությունը հունիսի 3-ին են, բայց Հայաստանում բնակվող 18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Սիրիայի քաղաքացիները, ովքեր վավերական սիրիական անձնագրեր ունեն, ընտրությունը մայիսի 28-ին են կատարում: Ընտրատեղամասը Սիրիայի դեսպանատունն է, որի ներսում ընտրական պրոցեսը լուսաբանելն արգելված է:
Վաղ առավոտից սիրիացիներն ու սիրիահայերը եկել են դեսպանատուն կատարելու իրենց ընտրական պարտքը: Պիեռ Աֆարյանը Դամասկոսից է, Հայաստան է եկել մինչեւ սիրիական պատերազմը. 4 տարի է, որ Հայաստանում է: Ասում է` իր ձայնը տվել է այն թեկնածուի օգտին, որը կկարողանա երկիրը հանել պատերազմական վիճակից:
Կարինը նույնպես Դամասկոսից է: Տղան Երեւանում ուսանող է: Ինքը, որպես զբոսաշրջիկ է Հայաստան եկել: Մինչեւ Հայաստանից Սիրիա մեկնելը` հարկ է համարել գալ իր քաղաքացիական պարտքը կատարելու:
Արաքսի Միշմիշյանը Դամասկոսում փոքր բիզնես ունի: Նրան երկրի տնտեսական վիճակն էլ է հետաքրքրում, բայց ամենակարևորը պատերազմական վիճակից դուրս գալն է: Ընտրել է այնպիսի մեկին, որը Սիրիան կդարձնի մինչպատերազմական ժամանակաշրջանի Սիրիա:
Սիրիայի արաբական հանրապետությունում նախագահի թեկնածուները երեքն են: Բոլոր քաղաքացիները, որոնց անունները գրանցված են ընտրացուցակներում, գործնական հնարավորություն ունեին մայիսի 28-ին, առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 7-ը օգտվել իրենց ընտրելու հնարավորությունից:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28672]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
36450 դիտում
09:01 16-10-2019
Սիրիահայերը մերժել են Հայաստանում վերաբնակվելու առաջարկը. «Ժամանակ»
1423 դիտում
23:35 23-02-2014
Դժվար է, բայց ցանկալի. սիրիահայերը պայքարում են. տեսանյութ
Այս բաժնից
700 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
961 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
808 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը