211652_close_icon
views-count10355 դիտում article-date 15:57 28-05-2014

Մամիկոն Խոջոյանը բնական մահով չի մահացել. նրան սպանել են

Այս տարվա մարտի 4-ին գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած եւ մայիսի 20-ին մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ոչ թե բնական մահով է մահացել, այլ ադրբեջանցիներն են նրան սպանել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝ Հեղինե Խոջոյանը: Հ. Խոջոյանը նշեց, որ հորն Ադրբեջանում դիզվառելիք են ներարկել, ինչի ընթացքում օրգանիզմը քայքայվել ու մահվան պատճառ է դարձել: Նա ասաց, որ սպասում են փորձաքննության արդյունքներին եւ հետեւողական են լինելու հարցը բարձրացնելու միջազգային ատյաններում, որպեսզի ցույց տան Ադրբեջանի իրական դեմքը: Մինչեւ այդ տիկին Հեղինեն [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ գերության ընթացքում հորը ինչ-որ բան են ներարկել, և նա օր-օրի ուռչում և գիրանում է: Նրանք մտավախություն ունեին, որ հորը բենզին են սրսկել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մ. Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ է արել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մ. Խոջոյանի դուստրը: Նա նշել էր, որ հոր մամնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել էր Հ. Խոջոյանը: Հ. Խոջոյանը տեղեկացրել էր նաեւ, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել: Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ:

Նմանատիպ նյութեր