211652_close_icon
views-count1956 դիտում article-date 15:00 28-05-2014

Ոչ մեկ երաշխիք չունի. գեներալ Մանվել Գրիգորյան

Ոչ մեկ այս մոլորակի վրա գարանտիա չունի. կռիվ կլինի, թե չի լինի, նույնիսկ Նոստրադամուսը չէր կարող պատասխանել այդ հարցին: Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ արձագանքելով լրագրողների այն հարցին, թե Հայաստանի անկախությանը վտանգ սպառնու՞մ է, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ շատ բան կախված է հայ ժողովրդից: «Եթե լինեն միասնական, հզոր, չպառակտվեն, չթուլանան, չգաղթեն, երկրի անկախությանը ոչ մի վտանգ չի սպառնա: Իսկ եթե այդպես չլինի, հնարավոր է, որովհետեւ մենք ունենք վտանգավոր հարևաններ»,- ասաց Մանվել Գրիգորյանը: Անդրադառնալով Ադրբեջանին ռուսական Т-90С տանկերի վաճառքին՝ գեներալը նկատեց. «Ով փող ունի, նա էլ զենք առնում է: Թող առնի, հետո մեզ հետ կիսվելու է: Եթե պատերազմ եղավ, մենք կհաղթենք, ու էդ ամբողջ զենքի կեսը կմնա մեզ»:

Նմանատիպ նյութեր