211652_close_icon
views-count1204 դիտում article-date 13:02 28-05-2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձումասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ որպես անկախության երազանքի եւ ինքնիշխան հայրենիքի գաղափարի մարմնավորում, բեկումնային էր մեր ժողովրդի գիտակցության եւ պատմության մեջ: Սարդարապատը, ազգի հավաքական ուժի ինքնադրսեւորման հաղթարշավները սխրանքների մղեցին մեր ժողովրդին, եւ Առաջին Հանրապետությունը պետականաշինության ու հետագա հաղթանակների հիմնաքարը դարձավ: Առաջին Հանրապետությունը վերականգնված հավատ էր սեփական ուժերի, ինքնուրույն ապագայի եւ ազգային միասնության ուժի հանդեպ: 20-րդ դարի հայկական առաջին պետությունը դարձավ մնայուն երեւույթ մեր ժողովրդի պատմության մեջ եւ վստահելի ուղեցույց նրա հետագա ճանապարհին, որը ձգվում է դեպի հաստատուն վաղվա օր: Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ մեր երկրին ու ժողովրդին խաղաղություն եւ բարեկեցություն, նոր ձեռքբերումներ եւ հաղթանակներ»:

Նմանատիպ նյութեր