211652_close_icon
views-count2498 դիտում article-date 10:17 28-05-2014

Ուջանում և Աշտարակի մի քանի այլ գյուղերում քաոս է տիրում․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Ուջանում և Աշտարակի մի քանի այլ գյուղերում քաոս է տիրում։ Հայտարարություն են տարածել, թե վարունգ, պոմիդոր եւ այլ բանջարեղեն իզուր չաճեցնեն, քանի որ ամռանը ջուրը 20 օրով կտրելու են։ Ավելին, միեւնույն ժամանակ պահանջում են 1 տարվա ջրի գումարը՝ արդեն իսկ խուճապի մեջ հայտնված գյուղացիներից։ Ինչպես ասում են՝ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում», եւ սա էլ քիչ էր՝ գյուղացիներից շատերը ստիպված են եղել դեղձի, նռան, թզի ծառերը կտրել, քանի որ ցուրտը տարել է։ Մարդիկ միակ ելքը տեսնում են արտագաղթելու մեջ՝ նշելով. «Այլապես պիտի մնանք պարապ ու սոված»։ Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Արագածոտնի մարզպետը, եւ գյուղերն ինչո՞ւ են կանգնել նման խնդրի առաջ, «Իրավունքը» հետաքրքրվեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից։ Չկա այդպիսի բան, ինչպե՞ս կարող են ցուցանակ փակցնել, թե 20 օր ջուր չի լինելու։ Նախապես էլ, ջրի գումարները չեն հավաքվում։ Ես անմիջապես այսօր այդ հարցը կքննարկեմ ու կուսումնասիրեմ խնդիրը։ Ես առաջին անգամ եմ լսում այդպիսի բան»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր