ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հանդիսանում է Մադրիդի «Ռեալ»-ի տրանսֆերային նպատակներից մեկը: Ինչպես հայտնում է France Football-ը, մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել 21-ամյա խաղացողին, ում հետ Անչելոտին ժամանակին աշխատել է ֆրանսիական ակումբում: ՊՍԺ-ն Վերատիի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 մլն եվրո: