8249 դիտում
20:05 27-05-2014
Ոստիկանության զորքերի ծառայող 24-ամյա աղջիկը, Երևանում Honda-ով բախվել է «06»-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են 24-ամյա Անահիտ Կարապետյանի վարած Honda մակնիշի EJE-936 համարանիշի և Եղվարդի բնակիչ 59-ամյա Արարատ Իսպիրյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի 03 ՕՍ 131 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, շտապօգնության և Ինգո ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Կարապետյանը ծառայում է ոստիկանության զորքերում, իսկ նախապատրաստված նյութերը փոխանցվելու է հատուկ քննչական ծառայություն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Honda-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել, ինչի հետևանքով ստեղծել է վթարային իրավիճակ և բախվել է իր ճանապարհով ընթացող «06»-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9372 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին