211652_close_icon
views-count7011 դիտում article-date 17:26 27-05-2014

Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են Nissan-ն ու Opel-ը. Opel-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջաբյան փողոցում՝ Max բենզալցակայանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Գրիգոր Մանուկյանի վարած Nissan Tiana մակնիշի 34 MA 787 համարանիշի և 68-ամյա Վոլոդյա Մանասյանի վարաք Opel Astra մակնիշի 31 ՕՕ 394 համարանիշի մեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, իսկ 2 վարորդները տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վարորդներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները և Nissan-ի վարորդի օգնությամբ գլխիվայր շրջված Օպել-ի միջից դուրս են բերել վարորդին: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր են ուղարկվում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչին: Տեղում են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր