«Ընթերցման Օլիմպիադա 2014». Ավելի քան 187 մլն դրամ ծածկոիյթով նվերներ դպրոցականներին
Երեկ` մայիսի 26-ին, Հայաստանի գրողների միության շենքում տեղի ունեցավ «Ընթերցման օլիմպիադա 2014»-ի եզրափակիչ փուլը:
Ավարտական փուլ անցած 6-րդ դասարանցիները գեղարվեստական գրքերից կարդում էին հատվածներ նախ իրենց ընտրությամբ, ապա ժյուրիի ցուցումով, որի ժամանակ էլ գնահատվում էր նրանց ընթերցանությունը:
Ինչպես անցած տարի, այս տարի նույնպես «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը նվերներ էր պատրաստել բոլոր 3 փուլերի հաղթողների համար:
Երևանից և ՀՀ բոլոր մարզերից դպրոցական փուլի 665 հաղթողներ ստացան 250.000 դրամ ապահովագրական ծածկույթով դժբախտ պատահարներից ապահովագրություն: Մարզային փուլի շրջանակներում 33 հաղթողներ ստացան նաև 500.000 դրամ ապահովագրական գումարով «ՌԵՍՈՏՈՒՆ» բնակարանի ապահովագրություն, իսկ լավագույն ընթերցողին ընծայվեց շուրջ 5 մլն դրամ ծածկույթով ապահովագրական նվեր քարտ, որով հաղթողի ընտանիքի անդամները 5 ապահովագրատեսակների շրջանակներում կարող են ձեռք բերել ապահովագրություն:
«ՌԵՍՈ»-ն կարևորում է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և խրախուսում է ընթերցման նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող երիտասարդ սերնդին: